ԲԱՑՄԱՆ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՁԵՎԱՉԱՓ

15:07 - 22 Սեպ, 2023

Հաջորդ տարի Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերի բացման արարողության նախապատրաստական աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև այս տարեվերջ։ 

Փորձերի մի մասը տեղի կունենա փակ դռների հետևում, սակայն արարողության մյուս հատվածները չեն կարողանա թաքցնել:

Կազմակերպիչները  ցանկանում են  գայթակղել մարդկանց երկու խմբի.  նրանց,  ովքեր  գտնվելու են  Սենայի ափին, և ովքեր կլինեն  հեռուստացույցի դիմաց: Բոլորը պետք է տեսնեն  շոուն:

<< Փարիզ -  2024 >> - ի բացման արարողությունը << հեռանում է >> ավանդական մարզադաշտից և նախատեսվում է անցկացնել աննախադեպ ձևաչափով։ Սպասվում է, որ առնվազն 500,000 մարդ կլինի Սենայի ափերին, երբ մարզիկների պատվիրակությունները կանցնեն նավակներով, ևս 1,5 միլիարդ մարզասեր միջոցառմանը կհետևի հեռուստատեսային հեռարձակմամբ:  

Այլ նորություններ