ԴԺԳՈՀԵԼՈՒ ՏԵՂԻՔ ՉՏՎԻՆ

11:27 - 27 Սեպ, 2023

Անապայում  անցկացված բռնցքամարտի միջազգային մրցաշարին մասնակցեց նաև Հայաստանի մինչև 22 տարեկանների թիմը: Արդյունքները գոհացնող են:

51 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանը / 51 կգ / հաղթեց բոլոր մրցակիցներին, գրավեց առաջին տեղը և կանգնեց պատվանդանի ամենավերին աստիճանին:  Նրա եղբայրը՝  Ռուբեն Գարբոյանը / 54 կգ /  ճանաչվեց երկրորդը:  Երրորդ տեղով բավարարվեցին Արարատ Հարությունյանը / 67 կգ /,  Հովհաննես Փափազյանը / 92 կգ /,Էլիդա Քոչարյանը / 60 կգ /  ու Սոնա Հարությունյանը / 63 կգ /:

Թիմային հաշվարկում մեր պատվիրակները երկրորդն էին:  

Մրցաշարը նախապատրաստական փուլ հանդիսացավ  Մոնտենեգրոյում կայանալիք  Եվրոպայի երտասարդական առաջնության համար:

Այլ նորություններ