Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է վարկանիշային հերթական աղյուսակը:
Տղամարդկանց ցանկում մեր երկիրն ունի երեք ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը, զբաղեցնում է 51-րդ / 2686 միավոր/ , Հրանտ Մելքումյանը 92-րդն է / 2650 / , իսկ Կարեն Գրիգորյանը ՝ 99-րդը / 2643 /:
Առաջատարը նորվեգացի Մագնուս Կարլսենն է / 2839 /:
Կանանց սանդղակում Էլինա Դանիելյանը 44-րդն է / 2416 /, Լիլիթ Մկրտչյանը 60-րդը / 2389 /, իսկ Աննա Սարգսյանը ՝ 82-րդը / 2364 /։ Ցուցակը գլխավորում է չինուհի Հոու Յիֆանը / 2628 միավոր /: