ՀԱՂԹԱՆԱԿ` ԳԵՂԱՎԱՐԳ ՄՐՑԱՁԵՎՈՒՄ

14:57 - 31 Հոկ, 2023

Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ գեղավարգ մրցաձևում  մեր հավաքականի անդամ Եկատերինա Դուբրովինան De Vivo նժույգով հաջող ելույթ է ունեցել Գերմանիայի  Տրոյսդորֆ քաղաքում կայացած միջազգային մրցաշարում։

Մարզուհին 70.705 արդյունքով  գրավել է առաջին տեղը:

Ի դեպ, նոյեմբերի 4-5-ը,  Երևանի Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում,  նախատեսված է անցկացնել նժույգավարության արգելքների հաղթահարման ՀՀ բաց առաջնությունը:

Այլ նորություններ