ԴԻՏԱՐԺԱՆ ՊԱՅՔԱՐՈՒՄ

11:37 - 07 Նոյ, 2023

Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի բարձրագույն խմբի առաջնությունում իր երկրորդ հաղթանակը տոնեց «Էրեբունին»: Նա առավելության հասավ  բանակայինների նկատմամբ ՝  94 : 91: Գրանցված հաշիվն ինքնին վկայում է պայքարի լարվածության մասին: Հետաքրքիր, դիտարժան  դրվագներ շատ եղան, որոնք գրավչություն  հաղորդեցին  մրցությանը:

Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը էրեբունցի  Մխիթար Վարդանյանն էր ՝ 45 միավոր: Նա նաև 13 անգամ տիրեց օղակից անդրադարձող գնդակին և կատարեց 4 արդյունավետ փոխանցում:

Նոյեմբերի 8-ին. ժամը՝ 21:30-ին, Օլիմպավանում կսկսվի «Ուրարտու» - «Էրեբունի» մրցամարտը:

 

 

Այլ նորություններ