Նարեկ Աբգարյանը դուրս եկավ Թուրքիայում ընթացող վարկանիշային մրցաշարի եզրափակիչ

19:45 - 15 Ապր, 2016

Թուրքիական Սամսուն քաղաքում շարունակվում է Օլիմպիական խաղերի բռնցքամարտի վարկանիշային մրցաշարը:

52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը կիսաեզրափակչում առավելության հասավ Իռլանդիան ներկայացնող Բրենդան Իրվինեի նկատմամբ և դուրս եկավ եզրափակիչ՝ ապահովելով Օլիմպիական խաղերի ուղեգիր:

69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը պարտվեց իտալացի Վինչենցո Մանգիակապրեին: Հայ մարզիկը ապրիլի 16-ին կպայքարի լավագույն երրորդ տեղի և Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

ՀԱՕԿ լրատվության բաժին

Այլ նորություններ