ՈՐՈՇՈՒՄՆԵՐ, ՆՊԱՏԱԿՆԵՐ . . .

11:47 - 04 Դեկ, 2023

Չինաստանի Նինգբո քաղաքը կդառնա 2026թ.  ծանրամարտի աշխարհի առաջնության  մրցավայր: Որոշումն ընդունել է մարզաձևի միջազգային ֆեդերացիայի  / IWF /  գործկոմը՝  Կատարի մայրաքաղաք Դոհայում: 

Որոշվել է նաև, որ 2025թ.  աշխարհի երիտասարդական  առաջնությունը կանցկացվի Լիմայում / Պերու /, իսկ պատանիներինը ՝  Տաշքենդում  / Ուզբեկստան /: 

Հաստատվել է նաև միջազգային ֆեդերացիայի 2024թ.   ժամանակավոր բյուջեն և ծանրամարտի համաշխարհային օրը, որը կնշվի ամեն տարի հոկտեմբերի 16-ին, այն օրը, երբ 2023թ. ՄՕԿ-ը որոշեց վերականգնել մարզաձևը 2028թ. Լոս Անջելեսում կայանալիք օլիմպիական խաղերի ծրագրում։ 

Ի դեպ,  այսօր Կատարում  մեկնարկեց  IWF-ի Գրան Պրի  երկրորդ մրցաշարը, որը տարվա վերջին միջոցառումն է: Այնտեղ համախմբվել են  մոլորակի  100 երկրների 400  ծանրորդներ, որոնք  ձգտում են արժանանալ << Փարիզ - 2024 >>  խաղերի արտոնագրերի:

Դոհայում  Հայաստանից հանդես է գալու 10 մարզիկ - մարզուհի։

Կանանց թիմում Արտաշես Ներսիսյանն ընդգրկել է Ալեքսանդրա Գրիգորյանին / 59 կգ /,  Տաթև  Հակոբյանին, Լիանա Գյուրջյանին / երկուսն էլ ՝ 81 կգ /  և Հռիփսիմե Խուրշուդյանին / 87 կգ /։

Փաշիկ Ալավերդյանի գլխավորությամբ հանդես են գալու Անդրանիկ Կարապետյանը / 89 կգ /, Դավիթ Հովհաննիսյանը / 96 կգ /, Գարիկ Կարապետյանը, Սամվել Գասպարյանը  / երկուսն էլ ՝ 102 կգ /, Վարազդատ Լալայանը, Սիմոն Մարտիրոսյանը  /  երկուսն էլ ՝ +109 կգ /: 

Մեր թիմը մրցավայր կմեկնի դեկտեմբերի յոթին:

 

 

 

Այլ նորություններ