Սլովենիայի Լյուբլյանա քաղաքում անցկացվեց Եվրոպայի մինչև 14 տարեկան ճկասուսերակիրների մասնակցությամբ գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը:
Գագիկ Հովհաննիսյանի գխավորած հավաքականի տղաներից գերազանց ելույթ ունեցավ Հակոբ Մանուկյանը: Նա մարտուղյակում ցուցադրեց ընդհանուր լավ պատրաստականություն, մարտունակություն, հաղթեց բոլոր մրցակիցներին և գրավեց առաջին տեղը:
Զուգահեռաբար տեղի ունեցան նաև պատանեկան և երիտասարդական միջազգային մրցաշարեր: Պատանեկանում Վրույր Հովհաննիսյանը, իսկ երիտասարդականում Նորայր Մայրանյանը ճանաչվեցին երրորդը:
Ի դեպ, ընթացիկ մրցաշրջանում մեր երկրի սուսերակիրները միջազգային ստուգատեսներում նվաճել են հինգ մեդալ:
Հայաստանի ներկայացուցիչները հանդես կգան նաև Թբիլիսիում դեկտեմբերի 21 – 25 –ը կայանալիք Վրաստանի բաց առաջնությունում: Նախատոնական այդ ստուգատեսը պայմանականորեն կրելու է << Բարեկամություն >> անվանումը, քանզի տանտերերից բացի հանդես կգան նաև այլ երկրների պատանի ճկասուսերակիրներ և խոցասուսերակիրներ: