Հայաստանի սուսերամարտի պատանեկան թիմերում հեռանկարային մարզիկներ ունենք: Վերջին շրջանում մեր պատվիրակները հաջող մրցելույթներ են ունենում միջազգային պատանեկան ստուգատեսներում: Ասածի օրինակներից է հանդիսանում Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի գավաթի պատանեկան բաց խաղարկությունը:
Խոցասուսերակիրների հավաքականի ավագ մարզիչ Արմեն Նավասարդյանը տեղեկացրեց, որ այնտեղ ավարտված մրցաշարում Հրաչյա Առաքելյանը առավելության է հասել բոլոր մրցակիցների նկատմամբ ու հաղթող է ճանաչվել: Նրա թիմակիցներ Նարեկ Խաչատուրյանը և Անահիտ Նավասարդյանը գարվել են երրորդ տեղը:
Հաջողությունը ուղեկցել է նաև ճկասուսերակիրներին, որոնք նույնանման արդյունք են ունեցել: Այսպես, Հակոբ Մանուկյանը դարձել է հաղթող, իսկ Գագիկ Մորիկյանը և գյումրեցի Ասյա Մնոյանը ՝ երրորդ մրցանակակիր: