Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում փետրվարի 10 –ին կսկսվի Հայաստանի երիտասարդական առաջնությունը:
Մասնակցության հայտ են ներկայացրել խոցասուսեր և ճկասուսեր մրցաձևերի շուրջ 120 մարզիկ – մարզուհիներ:
Խոցասուսերակիրների գլխավոր մարզիչ Արմեն Նավասարդյանը ասաց, որ մրցաշարն ընտրական բնույթի է և աչքի ընկած մարզիկներով կձևավորվեն երկու զենքաձևերի հավաքականները, որոնք կնախապատրաստվեն Եվրոպայի և աշխարհի առաջնություններին: