Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտնում է, որ ամերիկացի մասնագետ Ալեքս Զամպիերը նշանակվել է ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանի օգնական:
35-ամյա մասնագետը 2021 – 2022թթ. մրցաշրջանում ընդգրկված է եղել «Դետրոյթ Փիստոնս» -ի մարզչական շտաբում։ Այժմ Զամպիերը բելգիական «Լիեժ Բասկետ»-ի գլխավոր մարզիչն է։
Հիշեցնենք, որ աշխարհի 2027թ. առաջնության նախընտրական առաջին փուլի շրջանակում Հայաստանի հավաքականը փետրվարի 22-ին առաջին հանդիպումը կանցկացնի Ավստրիայի թիմի հետ, իսկ փետրվարի 25-ին կհյուրընկալի Ալբանիայի բասկետբոլիստներին: