Որպես կանոն, Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց հավաքականը հիանալի մրցելույթներ է ունենում միջազգային ստուգատեսներում:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի սաները վստահ կատարումներով նշանավորեցին Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում անցկացված աշխարհի գավաթի խաղարկության մեկնարկային փուլը:
Անգերազանցելի վարպետ Արթուր Դավթյանը լավագունն էր հենացատկերում, որտեղ նվաճեց չեմպիոնի կոչումը:
Օղակների վրա երկրորդ տեղը գրավեց և արծաթե մեդալի արժանացավ Վահագն Դավթյանը:
Նույն մրցաձևում չորրորդ մրցանակակիր դարձավ Արթուր Ավետիսյանը: