Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեցին 28 –րդ մրցափուլի հանդիպումները: Գրանցվեցին հետևյալ արդյունքները. «Վան» - «Նոա»՝ 0:1 (0:0), «Արարատ-Արմենիա» - «Արարատ»՝ 2:1 (0:1), «Փյունիկ» - «Ալաշկերտ»՝ 2:1 (2:0), «Ուրարտու» - ԲԿՄԱ՝ 2:1 (0:0) և «Վեստ Արմենիա» - «Շիրակ»՝ 1:0 (0:0):
Մրցաշարային աղյուսակը 62 միավորով շարունակում է գլխավորել «Նոան»: Նրանից երկու միավորով հետ է մնում «Փյունիկը», իսկ «Արարատ-Արմենիան» 58 միավորով երրորդն է:
Մրցաշարային աղյուսակը հետևյալ տեսքն ունի:
1 |
ՖԱ Նոա |
28 |
20 |
2 |
6 |
62 |
|
2 |
ՖԱ Փյունիկ |
28 |
17 |
9 |
2 |
60 |
|
3 |
ՖԱ Արարատ-Արմենիա |
28 |
18 |
4 |
6 |
58 |
|
4 |
ՖԱ Ուրարտու |
28 |
12 |
8 |
8 |
44 |
|
5 |
ՖԱ Ալաշկերտ |
28 |
11 |
5 |
12 |
38 |
|
6 |
ՖԱ Արարատ Երևան |
28 |
10 |
4 |
14 |
34 |
|
7 |
ՖԱ Վեսթ Արմենիա |
28 |
8 |
4 |
16 |
28 |
|
8 |
ՖԱ Վան Չարենցավան |
28 |
7 |
4 |
17 |
25 |
|
9 |
ԲԿՄԱ Երևան |
28 |
7 |
3 |
18 |
24 |
10 |
ՖԱ Շիրակ |
28 |
6 |
5 |
17 |
23 |
29 –րդ փուլի հանդիպումները նշանակված են ապրիլի 17 – 19 –ը:
ՀՖՖ –ն տեղեկացնում է, որ Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կկայանա մայիսի 12-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
Պատվավոր մրցանակի համար կպայքարեն «Արարատ-Արմենիա» և «Ուրարտու» թիւմերը:
Հիշեցնենք, որ «Ուրարտուն» Հայաստանի գավաթի խաղարկության քառակի հաղթող է, իսկ «Արարատ-Արմենիան» դեռևս նման պատվի չի արժանացել: