ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան որոշել է մայիսի 25-ը հռչակել ֆուտբոլի համաշխարհային օր։ Այս տարի լրանում է օլիմպիական խաղերում ֆուտբոլի մրցաշարի անցկացման 100-ամյակը / 1924թ. Փարիզի ամառային օլիմպիական խաղեր/:
Մինչ այժմ Ֆուտբոլի համաշխարհային օրը ոչ պաշտոնական տոն էր և նշվել է դեկտեմբերի 10-ին: Իսկ պաշտոնապես աշխարհում ավելի քան 250 միլիոն մարդ է զբաղվում այդ մարզաձևով:
1863թ. այդ խաղի պաշտոնական կանոններն ամրագրել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան:
1904թ. ստեղծվել է միջազգային ֆեդերացիան (FIFA), որին այժմ անդամագրված է 211 ֆուտբոլային կազմակերպություն: