ԵՎՍ ՄԵԿ ՌԵԿՈՐԴ

12:27 - 18 Հուն, 2024

Հայաստանի լողի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ռաֆաել Վասիլյանը հենց նոր տեղեկացրեց, որ Բելգրադում, ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությունում, քիչ առաջ  օրվա իրենց ելույթներն ավարտեցին Վարսենիկ Մանուչարյանը և Արթուր Բարսեղյանը:

Վարսենիկը  բատերֆլայ ոճում 50 մետրն անցավ 28, 16 ժամանակում, որը համապետական նոր ռեկորդ է:

Տղամարդկանց 100 մետր ազատ ոճում Արթուրը  0, 49. 96 վայրկյանով, 87 մրցակիցների պայքարում,  ճանաչվեց 42 –րդը:

Այլ նորություններ