ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում կազմակերպված քննարկմանը մասնակցել է ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը: Հարցերի շրջանակում եղել են նաև մարդու իրավունքների, սպորտի և օլիմպիզմի գաղափարների վերաբերող թեմաները:
«Մարզիկները պետք է խաղաղ գոյակցեն մեկ հարկի տակ՝ օլիմպիական ավանում: Մարդու հիմնական իրավունքը խաղաղության իրավունքն է, իսկ օլիմպիական խաղերում բոլորը հավասար են՝ անկախ քաղաքական համոզմունքներից, կրոնական հայացքներից, սեռական կողմնորոշումից և այսպես շարունակ» , - ասել է Բախը։