ՀՈՒՍԱՆՔ ՈՐ ԿՀԱՂԹԵՆ

21:27 - 06 Օգո, 2024

Այսօր երեկոյան տեղի ունեցան   հունահռոմեական ըմբշամարտից օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ հանդիպումները։

Մեր երկու պատվիրակներից առաջինը մրցագորգ ելավ  Մալխաս Ամոյանը / 77 կգ /։ Նա ավելի մարմնեղ ճապոնացու դեմ հավասար  պայքար մղեց։ Բայց  նկատվում էր, որ երևանցին ցածր քաշային կարգից է բարձրացել << վերև >>։ Առաջինը միավոր վաստակեց մրցակիցը։ Մալխասը շուտով հավասարեցրեց հաշիվը։

Ընդմիջումից հետո մեր ըմբիշի գործողություններում հոգնածություն էր նկատվում, իսկ վերջնափուլում ասածը դարձավ ակնհայտ․ նա ևս  երկու միավոր կորցրեց ու պարտված հեռացավ մրցագորգից։

Սպորտում ձախողումներ լինում են, բայց որ Մալխասին դավաճանեց դիմացկունությունը, դրա համար պետք է միայն ափսոսել։

Վաղը ՝ օգոստոսի 7 –ին, Ամոյանը  օլիմպիական << բրոնզի >> համար կգոտեմարտի աշխարհի կրկնակի փոխչեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ադրբեջանցի Սանան Սուլեյմանովի հետ:

Վաղը ասպարեզ կելնի նաև ըմբշամարտում հնարավոր բոլոր բարձունքները նվաճած Արթուր Ալեքսանյանը / 97 կգ /։ Նա, ի տարբերություն թիմակցի, իր մարզական կենսագրությունում  երրորդ անգամ  վճռական գոտեմարտի կելնի օլիմպիական << ոսկու >> համար։ Արթուրի մրցակիցն է Տոկիոյի օլիմպիական խաղերի մրցանակակիր, աշխարհի և  Ասիայի չեմպիոն, իրանցի  Մոհամադհադի Սարավին:

 

Այլ նորություններ