ՍՊԱՍՎՈՒՄ Է ԹԵԺ ԳՈՏԵՄԱՐՏԵՐԻ ԵՐԵԿՈ

15:27 - 07 Օգո, 2024

Հունահռոմեական ըմբշամարտի մեր հավաքականի երրորդ օլիմպիական Սլավիկ Գալստյանը / 67 կգ /  իր երկու թիմակիցների օրինակով, Փարիզի խաղերում,  մտավ կիսաեզրափակիչ: Մինչ այս, նա հաղթանակ էր տոնել էկվադորցի Մոնտանո Արոյոյի, ապա ՝ ֆրանսիացի Մամադասա Սիլայի նկատմամբ:

Այսօր երեկոյան Փարիզից տրվող ըմբշամարտի  ռեպորտաժներին  ուշադրությամբ կհետևեն հայ մարզասերները: Նրանք կդիտեն մեր երեք ըմբիշների ՝  Սլավիկ Գալստյանի, ապա բրոնզե մեդալի համար պայքարող  Մալխաս Ամոյան / 77 կգ / - Արամ Վարդանյան / Ուզբեկստան / զույգի և վերջապես օլիմպիական չեմպիոնին որոշող Արթուր Ալեքսանյան / 97 կգ  / - Մոհամադհադի Սարավի / Իրան /  գոտեմարտերի ընթացքին:

Այլ նորություններ