Մեկնարկել է Եվրոպայի ֆուտզալի չեմպիոնների լիգայի որակավորման նախնական փուլը:
Հայաստանի չեմպիոն «Երևանը» Մանչեսթերում, D խմբի մրցաշարի առաջին խաղում, 3:2 հաշվով առավելության հասավ Անգլիայի «Մանչեսթեր Ֆուտզալի» նկատմամբ։
«Երևանի» կազմում դուբլի հեղինակ դարձավ Ռաֆիկ Մելիքյանը: Երրորդ գոլի հեղինակ դարձավ Արթուր Պատատյանը։
Խմբային փուլի երկրորդ հանդիպումը «Երևանը» կանցկացնի այսօր՝ օգոստոսի 23-ին: Մրցակիցն է Հոլանդիայի չեմպիոն «Թայգերս Ռեորմունդը», որը մեկնարկում խոշոր ՝ 4:1 հաշվով հաղթեց Թուրքիայի «Շիշլիին»։