« Դաքար – 2026 » պատանեկան օլիմպիական ամառային չորրորդ խաղերը տեղի կունենա Սենեգալում՝ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 13-ը:
Ստուգատեսի կազմկոմիտեի գլխավոր համակարգող Իբրահիմա Ուեյդը և նրա թիմը, օգտվելով առիթից , խաղերի նախապատրաստական աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար գտնվել են Փարիզում:
Այցի առթիվ Իբրահիմա Ուեյդը ասել է, որ բազմաթիվ հանդիպումների են մասնակցել « Փարիզ – 2024» կազմկոմիտեի անդամների հետ և շատ բան են սովորել:
Դաքարի պարագայում առաջնահերթություններ կլինեն մարզահամալիրների վերանորոգումը և 2025թ. թեստային աշխատանքների անցկացումը:
Դաքարցիները նպատակ ունեն շատ մարդկանց ներգրավել գործընթացներում:
Ուեյդը նաև նշել է, որ արդեն օլիմպիական արժեքների մասին են դասավանդում երկրի դպրոցներում: Աշխատանքներ են տարվում շրջակա միջավայրի կայունությունն ապահովելու, տնտեսական օգուտներ ստանալու համար, քանզի պատվաբեր է ամառային առաջին օլիմպիական խաղերի կայացումը Աֆրիկայում։
Միջոցառման կարգախոսն է «Աֆրիկան ողջունում է, իսկ Դաքարը՝ տոնում »:
« Սև աշխարհամասը » ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ մարզական այդ միջոցառումը պարզապես խաղեր չէ Դաքարի համար, այլ՝ խաղեր ամբողջ աշխարհի համար: