Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում շարունակվող շախմատի համաշխարհային օլիմպիադայում այսօր տեղի կունենան ութերորդ փուլի հանդիպումները / նախօրյակին մերոնք հաղթել են անգլիացիներին ՝ 2,5 : 1,5 /:
Հայաստանի տղամարդկանց թիմը կմրցի տանտերերի հետ։ Մրցակիցները 12 –ական միավորով, Ուզբեկստանի և Սերբիայի պատվիրակների հետ, բաժանում են 3-6-րդ տեղերը:
Մրցաշարային աղյուսակը 14 միավորով գլխավորում են հնդիկները: 13 միավորով երկրորդ հորիզոնականում է Իրանի ընտրանին:
Կանանց Հայաստանի հավաքականը երեկ ոչ- ոքի ՝ 2 : 2 հաշվով ավարտեց ԱՄՆ-ի մարզուհիների հետ հանդիպումը, իսկ այսօր կխաղա մոնղոլուհիների հետ։ Երկու թիմերն էլ ունեն 11 միավոր և բաժանում են 5-14-րդ տեղերը։