Հայաստանի տղամարդկանց բասկետբոլի առաջնության հերթական փուլում տեղի ունեցավ ևս մեկ հանդիպում:
«Ֆոքսիսը» երեկ մեծ առավելությամբ / 99:54 / հաղթեց ԲԿՄԱ 2-ին:
Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստը Հայկազ Գրիգորյանն էր / «Ֆոքսիս» /, որը վաստակեց 35 միավոր: Նա նաև յոթ անգամ տիրեց օղակից անդրադարձած գնդակին և կատարեց երեք արդյունավետ փոխանցում: