ԱՎԱՐՏՎՈՒՄ Է ԱՇՆԱՆԱՅԻՆ ՇՐՋԱՆԸ

11:47 - 04 Դեկ, 2024

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության աշնանային խաղաշրջանի վերջին ՝  19 –րդ տուրում գրանցվել են հետևյալ արդյունքները. «Վան» - «Շիրակ»՝ 1:0 (0:0), «Փյունիկ» - «Գանձասար»՝ 1:0 (0:0), «Արարատ» - «Վեստ Արմենիա»՝ 2:3 (2:1),  «Ուրարտու» - «Ալաշկերտ»՝ 1:0 (0:0), իսկ «Նոա» - ԲԿՄԱ խաղը հետաձգվել է::

Առաջնության աշնանային հատվածում 10 –րդ տուրից հետաձգված «Նոա» – «Արարատ –Արմենիա» հանդիպումը կկայանա այսօր ՝ դեկտեմբերի 4 –ին,  16 –րդ փուլից  հետաձգված ԲԿՄԱ – «Գանձասար» խաղը՝ վաղը, առաջին տուրից հետաձգված «Նոա» – «Գանձասար» մրցամարտը ՝ դեկտեմբերի  8 –ին և 3 –րդ տուրից հետաձգված «Նոա» - «Վեստ Արմենիա» մրցապայաքարը ՝ դեկտեմբերի 15 –ին:

Եվրոպայի կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի ծրագրով «Նոան» դեկտեմբերի 12 –ին Երևանում կխաղա Կիպրոսի  ԱՊՕԵԼ –ի, իսկ 19 –ին ՝ Սերբիայում ՝  «Բաչկա – Տոպոլա»  թիմի հետ:

 

 

 

Այլ նորություններ