Շվեյցարիայի Լոզանում անցկացվել է ՄՕԿ –ի գործկոմի նիստ: Խոսվել է «Փարիզ - 2024» օլիմպիական խաղերի հաջողության մասին:
«2024թ. օլիմպիական խաղերը ունեցել է ամենամեծ լսարանը: Աշխարհում շուրջ հինգ միլիարդ մարդ է հետևել Փարիզի համաշխարհային մարզահանդեսին: Միայն լրատվամիջոցների հարթակներում դիտվել է 28,7 միլիարդ ժամ կադր, այսինքն յուրաքանչյուր մարզասեր մրցումներին հետևել է միջինը 9 ժամ, ինչը 20%-ով ավելի է նախորդ խաղերի համեմատ:», - ասել է Բախը՝ վկայակոչելով ՄՕԿ-ի կազմկոմիտեի զեկույցները։
Մասնակից մարզիկների 95 տոկոսը նույնպես բարձր է գնահատել Փարիզի խաղերը, ելնելով իրենց փորձից: