Նյու Յորքում այսօր, դեկտեմբերի 26-ին, մեկնարկում է արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը։ Մրցաշարին կմասնակցեն նաև մեր երկրի 12 պատվիրակներ:
Տղամարդկանցից հանդես կգան Զավեն Անդրիասյանը, Կարեն Գրիգորյանը, Հայկ Մ․ Մարտիրոսյանը, Տիգրան Լ․ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արամ Հակոբյանը, Էմին Օհանյանը, կանանցից՝ Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Էլինա Դանիելյանը և Մարիամ Մկրտչյանը։
Առաջնությունը եզրագիծը կհատի դեկտեմբերի 28-ին։