Եվրոպայի ֆուտզալի 2026թ. առաջնության որակավորման փուլի ծրագրով ՀՀ հավաքականը հերթական խաղն անցկացրեց Ալբանիայում: Մեր թիմը տանտերերին հաղթեց ջախջախիչ ՝ 5 : 1 հաշվով: Դիպուկությամբ աչքի ընկան հեթ-տրիկի հեղինակ դարձած Դենիս Նևեդրովը և Նիկիտա Խրոմիխն ու Արթուր Մելքոնյանը:
Հայաստանի հավաքականը 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Հաջորդ երկու խաղերում մերոնց մրցակիցներն են Դանիայի և Ղազախստանի ընտրանիները: Հաջողության պարագայում մեր թիմը իր ունակությունները կդրսևորի արդեն Եվրոպայի առաջնության հիմնական փուլում: