ՀԵՏՀԱՇՎԱՐԿԻ ԺԱՄԱՑՈՒՅՑԸ

11:07 - 07 Փետ, 2025

Ընդամենը մեկ տարի է մնացել 2026թ.  ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին:

ՄՕԿ –ի գործընկեր  OMEGA-ն սկսել է  համաշխարհային հերթական մարզահանդեսի  հետհաշվարկը: Ընկերության ժամացույցը տեղադրվել է Միլանի սրտում ՝  խորհրդանշական տաճարի կողքին:

Հանդիսությանը ներկա են եղել  միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախը, Միլանո Կորտինա - 2026 կազմկոմիտեի  նախագահ Ջովանի Մալագոն, OMEGA-ի ղեկավար և գործադիր տնօրեն Ռեյնալդ Էշլիմանը ու այլ պաշտոնյաներ:

Թոմաս Բախը հավաստիացրել է , որ OMEGA-ն, ինչպես միշտ, միջոցառման  արդյունքները կտրամադրի ճշգրիտ ու ազնիվ: Այդ ընկերությունը ՄՕԿ-ի ամենաերկարակյաց գործընկերներից մեկն է  և տասնամյակների ընթացքում  ցույց է տվել իր նվիրվածությունը:  

Ոգեշնչված ձմեռային սպորտի գեղեցկությամբ, ներկայացված խորանարդը հիշեցնում է հսկա ձնագնդի՝ հատուկ օդային հոսքով, որը ստեղծում է շարունակական արհեստական ձյան էֆեկտ՝ շրջապատված Milano Cortina – 2026 – ի խորհրդանիշով:

Ի դեպ, առաջին անգամ  ձմեռային խաղերի համար կլինի  հետհաշվարկի պաշտոնական  երկու ժամացույց: Երկրորդը կգործարկվի  Cortina d’Ampezzo-ում առաջիկա  մարտին:

OMEGA-ն օլիմպիական խաղերի պաշտոնական ժամանակաչափն է 1932 թվականից, իսկ պարալիմպիկինը ՝  1992  - ից:

Նաև հայտարարվել է  նոր հուշանվերի՝ Seamaster 37 մմ Milano Cortina – 2026 –ի ժամացույցի թողարկման մասին, որտեղ դասականը համատեղվել է ժամանակակից դիզայնի  հետ:  

25 –րդ ձմեռային օլիմպիական խաղերը տեղի կունենա  2026թ. փետրվարի 6 - 22-ը, իսկ պարալիմպիկը՝ մարտի 6 -15-ը։

Այլ նորություններ