ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՊԱՐԱԳԱՅՈՒՄ . . .

15:37 - 03 Մար, 2025

Հայաստանի ֆուտզալի ընտրանին ուսումնամարզական  հավաք է անցկացնում Ֆուտբոլի ակադեմիայում։

Ռուբեն Նազարեթյանի թիմը նախապատրաստվում է ԵՎՐՈ-2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին։ Մարտի 8-ին արտագնա խաղում մերոնք  կմրցեն դանիացիների հետ, իսկ մարտի 12-ին կհյուրընկալեն Ղազախստանի թիմին։

Նշենք, որ Հայաստանի հավաքականը 10 միավորով 6-րդ խմբի առաջատարն է։ Անկախ վերջին հանդիպումներից՝ մեր ֆուտզալիստները  արդեն ապահովել են մասնակցությունը  փլեյ-օֆֆ փուլում: Հաղթելու դեպքում մեր թիմը առաջին անգամ կնվաճի Եվրոպայի առաջնության վճռական ՝  եզրափակիչ փուլի  ուղեգիր։

Այլ նորություններ