Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի ծրագրով Դանիայում հանդիպեց տեղի ընտրանու հետ:
Միանգամից ասենք, որ մարտի ութին կայացած այդ խաղում մեր թիմը տանտերերի նկատմամբ վստահ հաղթանակ տոնեց 3:1 հաշվով և 13 միավորով շարունակեց գլխավորել վեցերորդ խմբի մրցաշարային աղյուսակը:
Վերջին տուրում՝ մարտի 12-ին, մերոնք սեփական հարկի տակ կհուրընկալեն երկրորդ տեղում ընթացող Ղազախստանի ֆուտզալիստներին։ Հաղթելու դեպքում մեր թիմը առաջին անգամ կնվաճի Եվրոպայի առաջնության վճռական փուլի ուղեգիր։