Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի աշխատակիցները Խորվաթիայի Օսիեկ քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնության մասին հաճելի տեղեկություն են հայտնել:
Կանանց պայքարում, օդամղիչ ատրճանակով, << solo >> մրցաձևում, 10մ. հեռավորությունից, մեր թիմի առաջատար Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլում վաստակեց 48 միավոր, սահմանեց Եվրոպայի ռեկորդ և առաջին տեղով մտավ եզրափակիչ: Երևանցի նշանառուն վճռական փուլում վաստակեց 13 միավոր, գրավեց երկրորդ տեղը և արժանացավ փոխչեմպիոնի պատվին: