ՄՕԿ – Ի ԳՈՐԾԿՈՄԻ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

10:47 - 18 Մար, 2025

Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) գործկոմը  առաջարկել է բռնցքամարտը ներառել  Լոս Անջելեսում  2028թ. կայանալիք օլիմպիական  ամառային խաղերի ծրագրում:  Վերջնական որոշումը կկայացվի ՄՕԿ-ի 144-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա  մարտի 19 – 21 –ը՝   Հունաստանի Կոստա Նավարինո քաղաքում։

Փարիզի օլիմպիական խաղերում բռնցքամարտի մրցումները անցկացվեցին  ՄՕԿ-ի հատուկ աշխատանքային խմբի հսկողության ներքո:

ՄՕԿ-ը  ավելի վաղ հայտարարել էր, որ պետք է ստեղծվի  միջազգային նոր ֆեդերացիա՝ բռնցքամարտը օլիմպիական ծրագրում պահպանելու համար: 2025թ.  փետրվարին ՄՕԿ –ի  գործկոմը ժամանակավորապես ճանաչեց բռնցքամարտի համաշխարհային կազմակերպությունը, որը ներկայումս միավորում է 84 ազգային ֆեդերացիա։

Այլ նորություններ