Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան / IWF / թեստավորման միջազգային գործակալության / ITA / հետ ներկայացրել է 2024թ. հակադոպինգային ծրագրի վիճակագրությունը:
Նախորդ մրցաշրջանում ամբողջ աշխարհում հավաքվել է 3324 նմուշ, այդ թվում՝ 1889-ը՝ մրցումային և 1435-ը՝ արտամրցումային:
Նմուշները վերցվել են 120 երկրների 1078 մարզիկներից / 52% տղամարդիկ, 48% կանայք/:
Ներկայացված թվերը աճել են 2023թ. համեմատ:
Ինչ վերաբերում է արդյունքներին, ասենք, որ դրանցից 51- ում հակադոպինգային կանոնների խախտումներ են արձանագրվել:
Հակադոպինգային կրթությանը վերաբերող վեբինարներին / սեմինարներին մասնակցել են 77 երկրների 611 ներկայացուցիչներ:
2024թ. IWF-ն, ITA-ի հետ միասին, անցկացրել է չորս հակադոպինգային սեմինար:
Փարիզի օլիմպիական խաղերին մասնակցած 122 մարզիկները մինչ միջոցառումը թեստ են անցել և արդյունքում բոլոր պատասխանները հաճելիորեն բացասական են եղել: