ՀԱՅԱՍՏԱՆԻՑ՝ ԻՆԸ ՇԱԽՄԱՏԻՍՏՈՒՀԻ

12:47 - 31 Մար, 2025

Հունաստանի Ռոդոս քաղաքում մեկնարկում է Եվրոպայի շախմատի կանանց անհատական 25-րդ  առաջնությունը: Ստուգատեսին հայտավորված են 140  մարզուհիներ:

Առաջնությունը կանցկացվի շվեյցարական մրցակարգով և բաղկացած է  11 տուրից: Այն նաև որակավորման նշանակություն ունի՝ աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր նվաճելու առումով:  

Միջոցառման մրցանակային հիմնադրամը  60.000 եվրո է, իսկ  հաղթողը կստանա 10.000 եվրո:

Մեր երկրից  առաջնությանը մասնակցում են ինը  շախմատիստուհիներ. Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Մարիա Գևորգյանը, Սուսաննա Գաբոյանը, Աննա Խաչատրյանը, Սոնա Կրկյաշարյանը, Անի Նահապետյանը և Գաբրիելա Հարությունյանը:

Առաջին խաղափուլը նշանակված է այսօր: Պարտիաների սկիզբը՝   Հայաստանի ժամանակով 16:00-ին:

Այլ նորություններ