Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի ծրագրով երեկ տեղի է ունեցել երկու պատասխան հանդիպում: «Փյունիկը» 5 : 2 հաշվով պարտության է մատնել «Լեռնային Արցախին» և մտել է կիսաեզրափակիչ: Առաջին խաղում փյունիկցիները մրցակցին հաղթել էին 7:2 հաշվով։
«Արարատ-Արմենիան» առավելության է հասել «Ուրարտուի» նկատմամբ / 2 : 1 / և նույնպես կմասնակցի կիսաեզրափակիչին: Առաջին մրցամարտում «Արարատ-Արմենիան» նույնպես հաղթել էր / 1 : 0 /:
Այսօր քառորդ եզրափակիչի պատասխան խաղերը կանցկացնեն «Վեստ-Արմենիա» - «Վան» / առաջին խաղում գրանցվել է 0 : 3/ և «Նոա» - «Գանձասար» / առաջին խաղում ՝ 3 : 0 / զույգերը: