Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ապրիլի 4 –ին կսկսվի գեղարվեստական մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլի մրցաշարը:
Մասնակիցների թվում են Հայաստանի ներկայացուցիչներ Միլենա Ասրիյանը և Ջուլիետա Ավետիսյանը: Նրանց մրցահարթակ կուղեկցի մարզիչ Աննա Աբրահամյանը:
Մրցավարական հանձնախմբում ընդգրկված է Գայանե Ներսիսյանը: