ԱԶԱՏ ՈՃԱՅԻՆՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՈՎ

16:07 - 04 Ապր, 2025

Սլովակիայի Բրատիսլավայում ապրիլի 7-13-ը կանցկացվի Եվրոպայի  ըմբշամարտի առաջնությունը, որը Փարիզի օլիմպիական խաղերից հետո առաջին միջազգային խոշոր մրցաշարն է։ Այդ ստուգատեսին կմասնակցեն մայրցամաքի լավագույն ըմբիշները, ովքեր մեդալների և վարկանիշային միավորների համար կպայքարեն երեք ոճերում՝ ազատ, հունահռոմեական և կանանց:

Մրցումներին հայտավորված են  29 երկրների ավելի քան 450 մարզիկներ, որոնք հանդես կգան 30 քաշային կարգերում։

Առաջինը մրցագորգ կելնեն ազատ ոճի ըմբիշները: Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորած Հայաստանի  հավաքականը ոչ ամբողջական կազմով է հայտավորված առաջնությանը.  Մանվել Խնձրցյան (57 կգ), Արսեն Հարությունյան (61 կգ), Վազգեն Թևանյան (65 կգ), Արման Անդրեասյան (70 կգ), Նարեկ Հարությունյան (74 կգ), Հայկ Պապիկյան (79 կգ) և  Գուրգեն Սիմոնյան (97 կգ):

 

 

 

Այլ նորություններ