Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը հյուրընկալորեն է դռները բացել Երևանում առաջին անգամ անցկացվող Եվրոպայի կարատեի առաջնության մասնակիցների առջև:
Մեր մայրաքաղաք է ժամանել 50 երկրի շուրջ 1000 պատվիրակ:
Մարզիկ – մարզուհիները ներկայացնում են 5 –ական քաշային կարգ: Տղամարդիկ՝ 60 կգ, 67 կգ, 75 կգ , 84 կգ, + 84 կգ և կանայք ՝ 50 կգ, 55 կգ, 61 կգ , 68 կգ ու + 68 կգ:
Հայաստանից տատամի կելնի 13 կարատիստ / 9 տղամարդ , 4 կին /:
Անհատականից բացի, տեղի կունենա թիմային պայքար: Բացի այդ, մարզասերները ականատես կլինեն ցուցադրական / կատա / ելույթների, որտեղ սահմանված չեն քաշային կարգեր և մրցակիցների հարվածները անհպում կլինեն / առանց կոնտակտի /: