<< Միլանո Կորտինա – 2026 >> ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 253 օր: Իսկ ահա Հունաստանի ԱՕԿ - ը ներկայացրել է կրակը հաջորդ մարզահանդեսը հյուրընկալողներին հանձնելու ծրագրերը:
Օլիմպիական ջահի ճանապարհորդությունը կսկսվի նոյեմբերի 26-ին՝ Հին Օլիմպիայից և կանցնի Հունաստանի ձմեռային մարզաձևերի վայրերով։
2200 կիլոմետր երկարությամբ փոխանցավազքը նախատեսված է անցկացնել Հունաստանի 12 խոշորագույն լեռնադահուկային հանգստավայրերով, մշակութային կենտրոններով և Աթենք, Պիրգոս, Սալոնիկ քաղաքներով։
Կրակը կուղեկցեն 450 ջահակիրներ, տեղի կունենա դիմավորման 36 արարողություն: Ճանապարհորդությունը կավարտվի << Պանատինաիկոս >> մարզադաշտում՝ դեկտեմբերի 4-ին:
Ջահը կհանձնվի << Միլանո Կորտինա -2026 >> -ի կազմկոմիտեին, որը կրակը կտեղափոխի Իտալիա: