ՔԱՌՕՐՅԱ ՊԱՅՔԱՐՈՒՄ

15:27 - 03 Հուն, 2025

Արարատյան դաշտավայրի մայրուղիներում լարված պայքար ծավալվեց  Հայաստանի խճուղային հեծանվավազքի  առաջնությանը հայտավորված  տարիքային տարբեր խմբերի 70 մարզիկ – մարզուհիների միջև:

Անիվների երթին ականատես եղան  հարակից թաղամասերի բնակիչները:

Քառօրյա մրցումների երթուղիները տարբեր էին.   Էջմիածին - Ակնալիճ –Էջմիածին / 25 կմ, անջատ մեկնարկ /, Էջմիածին – Ակնալիճ - Սարդարապատ – Էջմիածին / 70 կմ, խմբային մրցավազք /, Արտաշատի խճուղի  – Ավշար – Արտաշատի խճուղի / 80 կմ, պատանիներ աղջիկներ /, Հրազդանի կիրճ - Փափազյան փողոց / 4 կմ, անջատ մեկնարկ /:

Բացարձակ չեմպիոնի կոչումը նվաճեցին  Վահե Վիրաբյանը և Անի Ավագյանը, որոնք հաղթող ճանաչվեցին երեքական փուլերում: Առաջինը ճանաչվեցին նաև երիտասարդներ Մարտին Շարբաթյանը, Գարեգին Շահվերդյանը, Ալեն Միրզոյանը, պատանիներ Էդվարդ Գրիգորյանը և Դավիթ Մաթևոսյանը:

Հունիսի 19 – 22 –ը կանցկացվի հրապարակային հեծանվավազքի ՀՀ առաջնությունը:

Այլ նորություններ