Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն է բրազիլացի Միշել Աուգուստոն / 60 կգ /: Հենց նրա հետ, վիճակահանության քմահաճույքով, առաջին գոտեմարտը անցկացրեց գյումրեցի Աշիկ Անդրյանը, որի համար չափազանց դժվար էր լուծել հաղթանակի հասնելու խնդիրը: Իսակապես այդ անելը հեշտ չէր Հունգարիայում անցկացված ձյուդոյի աշխարհի առաջնության մեկնարկում: Մարզաձևի մեր առաջատարը պարտվեց, զրկվեց պայքարը շարունակելու իրավունքից և վերածվեց հանդիսականի: