Հայաստանի լողափնյա վոլեյբոլի տղաների և աղջիկների երիտասարդական հավաքականները մարզիչներ Գրիգորի Ամբարյանի և Հայկ Բաղրամյանի ղեկավարությամբ Լիտվայում և Լատվիայում մասնակցեցին Եվրոպայի արևելյան գոտու ընտրական մրցումներին:
Մեր աղջիկների և տղաների երկյակները / Ելիզավետա Տոնոյան, Ամալյա Կարապետյան և Ալեն Ակեքսանյան, Ֆիրդուսի Կեսոյան / երեքական խաղ անցկացրին Վիլնյուսում և Ռիգայում: Երկու դեպքում էլ մերոնք պարտվեցին մերձբալթյան երկրների , Լեհաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին: Այս մասին հեռակապով հայտնեց տղաների թիմի մարզիչ Գրիգորի Ամբարյանը: Նա հավելեց, որ ընկերական խաղեր անցկացրին Վրաստանի հավաքականների հետ և հաղթեցին:
Մարզիչը նաև նշեց, որ մրցումները նախապատրաստական բնույթ են կրել: Բանն այն է, որ օգոստոսին Իտալիայում , իսկ սեպտեմբերին ՝ Իսպանիայում կանցկացվի մինչև 18 տարեկան տղաների և աղջիկների Եվրոպայի առաջնությունը: