Երևանի «Դինամո» մարզադահլիճում անցկացվեց Հայաստանի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեցին շուրջ 150 մարզիկներ:
Տղաների մրցաշարում հաղթողի կոչմանն արժանացան Էրիկ Սեմերջյանը (48 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (51 կգ), Վաղարշակ Քեյանը (54 կգ), Լեւոն Հովհաննիսյանը (57 կգ), Տիգրան Մակիչյանը (60 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63,5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ), Արտյոմ Ստեփանյանը (71 կգ), Սամվել Սիրամարգյանը (75 կգ), Մանվել Ղազարյանը (80 կգ), Րաֆֆի Խաչատրյանը (86 կգ ), Սարգիս Անդրեասյանը (92 կգ), Տիգրան Խաչատրյանը (+92 կգ). իսկ աղջիկներից ՝ Նելի Աթաբեկյանը (48 կգ), Հեղինե Պետրոսյանը (50 կգ), Անգելինա Հայրապետյանը (52 կգ), Էլեն Պապյանը (60 կգ) և Վարդուհի Ասլանյանը (70 կգ):