ՏԱՐԻՔԱՅԻՆ ԵՐԿՈՒ ԽՄԲՈՒՄ

12:37 - 14 Հուլ, 2025

Պորտուգալիայի Անադաիա քաղաքում վաղը կմեկնարկի հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի  առաջնությունը։

Հայաստանը կներկայացնեն երիտասարդական և մինչև 23 տարեկանների թիմերի  մարզիկները:

Ավագ տարիքայինների պայքարին կմասնակցեն  /  23 տարեկաններ / Արթուր Վարելջյանը  և Վահե Վիրաբյանը, իսկ երիտասարդների մրցաշարին ՝ Ալեն Միրզոյանը  և Հարություն Իսրայելյանը:

Մեր պատվիրակներին  մրցավայր են ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ  Դավիթ Մկրտչյանը և մարզիչ Անդրանիկ Առուստամյանը։

 

Այլ նորություններ