Երևանում շարունակվում է մինչև 20 տարեկան բասկետբոլիստների Եվրոպայի առաջնության Բ դիվիզիոնի մրցաշարը:
Արդեն հետևում են մնացել խմբային փուլի մրցումները:
Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի 9-16-րդ տեղերի համար։ Վաղը ՝ հուլիսի 18-ին, մեր տղաները կմրցեն Պորտուգալիայի պատվիրակների հետ:
Հանդիպման մեկնարկը կտրվի Միկա մարզապալատում ՝ 18:30 –ին: