ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԻՆԸ ՄԵԴԱԼԱԿԻՐ

10:07 - 21 Հուլ, 2025

Քառասունհինգ  տարի առաջ ՝ 1980-ի հուլիսի 19-ին,  Մոսկվայի  <<  Լուժնիկի >>  մարզադաշտի մեծ  ասպարեզում  տեղի ունեցավ 22 –րդ   ամառային  օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Խաղերը հյուրընկալելու պատվին արժանանալուց հետո Խորհրդային Միությունում սկսվեց մարզահամալիրների  և ենթակառուցվածքների լայնածավալ շինարարություն և վերակառուցում: Ամբողջ երկիրն էր ընդգրկված նախապատրաստական աշխատանքներում։

Չնայած որոշ  երկրների բոյկոտին,  80 երկրների պատվիրակություններ, ժամանեցին Մոսկվա: 

Այնուամենայնիվ,  բոյկոտած  երկրների որոշ մարզիկներ, հանդես եկան  ՄՕԿ –ի  դրոշի ներքո: Օրինակ ՝ աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ներկայիս ղեկավար , բրիտանացի Սեբաստիան Կոեն  դարձավ 1500 մ վազքի չեմպիոն, իսկ 800 մ-ում՝ փոխչեմպիոն:

23 մարզաձևերում, խաղարկվեց մեդալների 203 հավաքածու։ 14 օրվա ընթացքում գրանցվեց 74 օլիմպիական , 36 համաշխարհային և 39   եվրոպական ռեկորդ։

Ոչ պաշտոնական հաշվարկով բոլորից շատ՝  195 մեդալ նվաճեցին ԽՍՀՄ  մարզիկ - մարզուհիները  / 80 ոսկե, 69 արծաթե և 46 բրոնզե /։

Մոսկովյան խաղերի թալիսմանը   Միշա անվանումով  արջուկն էր։ Խաղերի փակման արարողության ժամանակ, օգոստոսի 3 –ին, արտասովոր հուզիչ  ու սրտառուչ էր նրա հրաժեշտի տեսարանը։ Դանդաղորեն երկինք բարձրացող արջուկն արտասվում էր, հուզելով միլիոնավոր մարզասերների և հեռուստադիտողների։ Այս դրվագն անմոռաց է օլիմպիական  խաղերի պատմագրքում։

Խաղերի նախօրեին ՄՕԿ –ի նախագահ ընտրված  Խուան Անտոնիո Սամարանչը իր հուշերում գրել է, որ մոսկովյան  ստուգատեսը նոր չափանիշ հանդիսացավ  կազմակերպվածության, տեխնիկական հագեցվածության, մշակութային ծրագրերի, մամուլի, ռադիոյի, հեռուստատեսության և մրցումների առումով։

ԽՍՀՄ թիմի կազմում ընդգրկված էին  նաև հայաստանցի ութ մարզիկներ, որոնք նվաճեցին  ․ ․ ․  ինը մեդալ։ Չեմպիոն  դարձան ծանրորդ Յուրի Վարդանյանը, մարմնամարզիկ Էդվարդ Ազարյանը, փոխչեմպիոն ՝ սուսերամարտիկ Աշոտ Կարագյանը / արծաթ և բրոնզ /, ջրացատկորդ Սիրվարդ էմիրզյանը, ծանրորդ Յուրի Սարգսյանը  և երրորդ մրցանակակիր՝  ֆուտբոլիստ Խորեն  Հովհաննիսյանը, ջրացատկորդ Դավիթ Համաբարձումյանն ու  մականորդ Սոս Հայրապետյանը։

 

Այլ նորություններ