ՀԱՂԹԱՆԱԿ ՝ ԲԱՑԱՀԱՅՏ ԱՌԱՎԵԼՈՒԹՅԱՄԲ

10:47 - 25 Հուլ, 2025

Ալբանիայում իր  ենթախմբային  ելույթները  ավարտեց նաև  Հայաստանի մինչև 18 տարեկան   տղաների  բասկետբոլի հավաքականը:

Եվրոպայի   առաջնության C դիվիզիոնի A ենթախմբի  չորրորդ խաղում մեր թիմը վստահորեն ՝ 81:48 հաշվով  պարտության մատնեց Ջիբրալթարի  հավաքականին  և նույնպես մտավ  կիսաեզրափակիչ:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը Դանիել Սանամյանն էր: Նա դարձավ դաբլ-դաբլի հեղինակ, վաստակեց 12 միավոր,  կատարեց 10 ռեբաունդ և չորս  արդյունավետ փոխանցում։

Մեր բասկետբոլիստները  կիսաեզրափակչում ուժերը կչափեն  Լյուքսեմբուրգի մարզիկների  հետ:

Հանդիպումը տեղի կունենա վաղը ՝ հուլիսի 26-ին:

 

Այլ նորություններ