
Սկալո Ռոմանա օլիմպիական գյուղը պատրաստ է ընդունել <<Միլանո Կորտինա - 2026>> ձմեռային մարզահանդեսի մասնակիցներին:
900 օր տևած շինարարությունը ավարտվել է նախատեսվածից մեկ ամիս շուտ:
Կառուցապատողները ծրագրում են գյուղը ուսանողական բնակարանի վերածել: Այն իրականություն կդառնա խաղերի ավարտից հետո:

Նախատեսվում է կացարաններում ավելացնել ևս 300 մահճակալ, որի արդյունքում ընդհանուր թիվը կհասնի 1700-ի։
Սենյակները կկահավորվեն ուսանողական հանրակացարանի վերջնական հատակագծին համապատասխան: Բացի այդ, ավանի շենքերին կից կստեղծվեն ևս 10,000 քառակուսի մետր մակերեսով կառույցներ՝ տարբեր ծառայությունների համար:
Այդ ծառայությունները (մարզասրահ, սննդի մատակարարում, բուժկենտրոններ և այլն ) խաղերից հետո կօգտագործեն համայնքները:
Գյուղը նաև կունենա հեծանվային ուղիներ՝ կայանատեղիով և էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ։
Ավանը կդառնա Իտալիայի ամենամեծ ուսանողական բնակավայրը:
Այսպիսով, կստեղծվեն երկարաժամկետ ենթակառուցվածքներ, որոնք առաջիկա տարիներին օգտակար կլինեն Լոնբարդիայի տարածաշրջանի համար:
2026թ. ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնում է 220 օր: