ՀԱՎԱՔԱԿԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐԸ ՀԱՍՏԱՏԵՑ ԻՐ ԲԱՐՁՐ ԿԱՐԳԸ

10:27 - 30 Հուլ, 2025

Հունաստանի Վոլոս քաղաքում  տեղի  ունեցավ Բալկանյան  երկրների աթլետիկայի առաջնությունը:

Հայաստանից հանդես եկան հինգ մարզիկներ:  

3000 մ.  վազքատարածությունում  Երվանդ Մկրտչյանը ցույց   տվեց  8:13.12 արդյունք, զբաղեցրեց երրորդ տեղը և պարգևատրվեց բրոնզե մեդալով: Մեր թիմի առաջատարը մրցեց նաև 1500 մետրում և եզրափակեց լավագույն քառյակը / 3:44.15 /:

Հայաստանի մյուս պատվիրակները ձախողվեցին և գլխիկոր կվերադառնան հայրենիք:

Այլ նորություններ