
Մեկ տարի առաջ մոլորակի մարզասեր հասարակությունը հետևում էր Փարիզի ամառային օլիմպիական խաղերի ընթացքին: Տարեդարձի առթիվ կազմկոմիտեն անցկացրել է տոնական միջոցառումներ, որին մասնակցել է նաև միջազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը:
Կազմակերպության նախագահ Քրիսթի Քովենթրիին և պատվավոր նախագահ Թոմաս Բախին Ելիսեյան պալատում ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Նրանք կիսվել են մարզահանդեսի տպավորիչ հիշողություններով և անդրադաձել Ֆրանսիայի Ալպերում 2030թ. նախատեսված ձմեռային օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքներին:
ՄՕԿ-ի պատվիրակությունը հանդիպել է նաև օլիմպիականներին, եղել արդեն օլիմպիական ժառանգություն համարվող մարզահամալիրներում, Սենա գետի ափին` նավակների շքերթին և այլն:

Պատվիրակությունը ծանոթացել է խաղերի մեդալակիրների հուշարձանի դիզայնին, որը <<Փարիզ - 2024 >> -ի դափնեկիրներին նվիրված կոթող է լինելու:
Փարիզի համաշխարհային մարզական իրադարձության մեկ տարվա նշանավորումը հստակ ուղերձ է հղում աշխարհին. խաղերը ավարտվել են, բայց դրանց ոգին և ժառանգությունը շարունակվում է ոչ միայն Ֆրանսիայում, այլև ՝ ամբողջ աշխարհում։