
Ասիական երկու երկրներ ՝ Հնդկաստանը և Քաթարը պատրաստվում են հայտ ներկայացնել 2036թ. ամառային օլիմպիական խաղերն անցկացնելու համար: Մինչ Դոհան հպարտանում է իր ֆինանսական ռեսուրսներով, Ահմադաբադը մատնանշում է նոր նախագիծ, որը բացառապես նախատեսված է միջոցառման համար։ Իսկ միջազգային օլիմպիական կոմիտեն լսում ու պտտում է ժամանակաչափը:
Լոզանի օրակարգում առայժմ դատարկ է 2036 – ի տեղը: Նշած մրցակից երկրները մեծ արշավներ են սկսել՝ ցուցադրելով լոգիստիկական որակավորումները, ազգային պատմությունները, սոցիալ-մշակութային զարգացումը և մարզական նկրտումները։
Քաթարն ունի համաշխարհային ներկայացումներ հյուրընկալելու փորձ և հուլիսի վերջին է պաշտոնապես հայտարարել իր թեկնածության մասին:
Մյուս կողմից, մոլորակի ամենախիտ բնակեցված Հնդկաստանը / 1.4 մլրդ մարդ /, ավելի քան երկու տարի լուռ աշխատում է իր հայտի վրա:
ՄՕԿ-ը դեռևս չի սկսել պաշտոնական հայտերի ընդունման գործընթացը: Մինչդեռ կուլիսներում խոշոր խաղացողներն արդեն իրենց խաղաքարտերը դրել են սեղանին:
Թուրքիան, Ինդոնեզիան, Հունգարիան և Գերմանիան նույնպես միացել են հայտին:
Մինչև 2024թ. Փարիզ խաղերը , անցկացված 33 ամառային մարզահանդեսներից միայն չորսն են անցկացվել Ասիայում / Տոկիո՝ 1964թ. և 2020թ., Սեուլ՝ 1988թ. և Պեկին՝ 2008թ./: Այս սցենարով Հնդկաստանը և Քաթարը կարող են առաջատար դիրքեր գրավել: